ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված, ՔԿՊ-ն դադարեցնում է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ակտիվ քարոզարշավը։

«Սիրելի’ քաղաքացիներ,

ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ակտիվ քարոզարշավը։

Խաղաղությու’ն մեր հայրենիքին»։