Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է: «Արմենպրես»-ի հացին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները, սակայն հանցագործությունը չի բացահայտվել, չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 4-րդ մասով, 257 և 258 հոդվածների պահանջներով քննիչը կասեցրել է գործը: Մինչդատական վարույթի ընթացքում հարցաքննվել են վկաներ, կատարվել դեպքի վայրի զննություններ ահազանգ կատարած անձանց մասնակցությամբ, մի շարք այլ տեսագրությունների զննություններ, կատարվել է հեռախոսահամարների վերծանում, նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն, հանցագործության բացահայտման նպատակով կազմվել է համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ են քաշվել մի շարք վարկածներ և ստուգվել, որոնողական աշխատանքների ընթացքում օգտագործվել են հետախուզական շներ և այլն: Վերոհիշյալ կատարված բազմածավալ քննչական գործողությունների և կայացված դատավարական որոշումների արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել Հայկ Հարությունյանին և չի պարզվել որպես մեղադրյալ ենթակա անձ»,- ըստ աղբյուրի, ասել է Խաչատրյանը: