Վրաստանում բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է.Aliq.ge

Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով այսպես կոչված խթանիչ՝ բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է 6-ից մինչև 5 ամիս: Հաղորդում է aliq.ge-ն։

Հրամանի համաձայն, Pfizer/BioNTech խթանող դոզան երկրում պետք է կիրառվի պատվաստման նախնական կուրսի ավարտից առնվազն 5 ամիս հետո, որը հաշվարկվում է երկրորդ դոզայի օրվանից:

Գործակալությունը նշում է, որ որպես բուստեր դոզա կարելի է ընդունել նույն կամ այլ պատվաստանյութ:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ խթանող դոզան կարող է օգտագործել 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք, ով մինչ այդ պատվաստվել է ցանկացած պատվաստանյութի երկու դեղաչափով։

60 տարեկանից բարձր անձանց մոտ, ովքեր պատվաստվել են «Sinovac»-ով և «Sinopharm»-ով, խթանող դոզան կարող է տրվել 3-ից 6 ամիս ընդմիջումներով: