ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգոնության կոչ է անում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

«ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ❗️❗️

📣 Հարգելի քաղաքացիներ,

📍 Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին: Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում և լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում:

📍 Խնդրում ենք՝ զգոն եղեք:

📍 Որևէ մեկին ԹՈՒՅԼ ՉՏԱՔ նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը:

📍 Պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց ՊԱՀԱՆՋԵՔ դրա մասին հավաստող վկայական ներկայացնել:

📍Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին:

📍 Եվ հիշեք՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարեք 117, մի վճարեք Ձեզ աջակցություն խոստացող որևէ անհատի»: