ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։
«Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ արտահերթ ժողովը, որի ընթացքում կայացան ընտրությունները»,-նշում է «ՀԺ»-ն՝ հավելելով, որ Վանեցյանը ՀՖՖ անդամների կողմից առաջադրված միակ թեկնածուն էր։
Ըստ աղբյուրի, ՀՖՖ-ն 2002 թվականից ղեկավարում էր Ռուբեն Հայրապետյանը:
«Նա մշտապես ասում էր, որ միայն իրեն է տեսնում նախագահի պաշտոնում, սակայն ամռանը անսպասելիորեն հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ ու տեղը զիջել Վանեցյանին»,-նշում է աղբյուրը: