«Պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն տեղեկությունները համապատասխանում իրականությանը․ ԱՀ ՊԲ

Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները “պաշարված” դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին։

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։