Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի. «Ազատություն»

Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի. «Ազատություն»
Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի. «Ազատություն»

Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Սահակյան․ – «Հայեցակարգը բաց քննարկման է դրված, ինչպես հանրապետականները, այնպես էլ ցանկացած քաղաքական ուժ, հասարակական միավոր կարող է քննարկել, իսկ բուն Սահմանադրության տեքստը կարծում եմ ապագայում արդեն կհրապարակվի»: «Ազատություն»․ – «Ի՞նչ կարծիքներ կան կուսակցությունում, հակվա՞ծ են, որ ներկայացվեն հանրաքվեի սահմանադրական […]

Սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Սահակյան․ – «Հայեցակարգը բաց քննարկման է դրված, ինչպես հանրապետականները, այնպես էլ ցանկացած քաղաքական ուժ, հասարակական միավոր կարող է քննարկել, իսկ բուն Սահմանադրության տեքստը կարծում եմ ապագայում արդեն կհրապարակվի»:

«Ազատություն»․ – «Ի՞նչ կարծիքներ կան կուսակցությունում, հակվա՞ծ են, որ ներկայացվեն հանրաքվեի սահմանադրական բարեփոխումները»:

Սահակյան․ – «Բնականաբար հանրաքվեի կներկայացվի, բայց նաև քննարկումները կշարունակվեն, որովհետև տարբեր մեկնություններ կան, տարբեր մոտեցումներ կան, թե կուսակցությունում, թե նաև այլ կուսակցություններում»:

«Ազատություն»․ – «Իսկ մոտավորապես, ի՞նչ եք կարծում, ե՞րբ կներկայացվի հանրաքվեի»

Սահակյան․ – «Ես կարծում եմ աշնանը պատրաստ կլինի, բայց չեմ կարող կոնկրետ ասել՝ աշունը կլինի, թե 2016 թվականի գարնանը, էդպես, դեռևս քննարկումներ չկան: Դա կլինի այն ժամանակ, երբ քննարկումները իրենց բովանդակային առումով արդեն նախապատրաստած լինեն Սահմանադրությունը շրջանառության մեջ դնելու»:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը անցած տարվա հոկտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանիններկայացրեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որով առաջարկվում է կառավարման կիսանախագահական մոդելից անցնել խորհրդարանական կառավարման համակարգին:

Բարեփոխումների փաթեթը հանրաքվեի կարող է ներկայացնել Հայաստանի նախագահը: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի նախագահ Սարգսյանը առ այսօր հայտնի չէ: Անցած տարվա հոկտեմբերի 17-ին նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը tert.am-ինհայտնեց, որ հայեցակարգի վերաբերյալ Հայաստանի նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի հայտնի կլինի 2015-ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում:

Հայտնի է նաև, որ նախագահ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին դեմ են ընդդիմադիր ուժերը՝ հայտարարելով, որ անցումը խորհրդարանական հանրապետության հնարավորություն կտա Սերժ Սարգսյանին պահպանել իշխանությունը՝ պաշտոնավարելով որպես Ազգային ժողովի նախագահ կամ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ http://www.azatutyun.am/content/article/26883563.html