Ստեփանակերտն անընդհատ հրթիռակոծվում է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն անընդհատ հրթիռակոծում է Ստեփանակերտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարվածներ են հասցվում խաղաղ բնակիչներին»,- նշեց Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը ևս հայտնում է, որ գիշերվա ընթացքում անընդհատ եղել է հրթիռակոծում: Ապաստարաններից գրեթե անհնար է դարձել բնակիչների համար դուրս գալ կամ որևէ անհրաժեշտ իրի համար բարձրանալ բնակարաններ: Հարվածների միջև ընդմիջումները դարձել են շատ փոքր: