Օլաֆ Շոլցը՝ Գերմանիայի նոր կանցլեր

Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին ընտրեցին նոր կանցլեր: Դեկտեմբերի 8-ին հեռարձակումը տրվում Է Բունդեսթագի կայքում: Շոլցն ստացել Է 395 ձայն:

Այժմ նա կմեկնի Բելվյու նախագահական պալատ. Սահմանադրության համաձայն հենց պետության ղեկավարն Է նշանակում նոր կանցլերին: Նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո Շոլցը կվերադառնա խորհրդարան, որտեղ երդում կտա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: