Փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը

Փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը
Փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը

Բնապահպանության նախարարության առաջարկով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է օզոնային շերտը քայքայող ապրանքների ներմուծման ընթացակարգը։ Փոփոխությունների շնորհիվ այսուհետ մաքսային ծառայողներն օզոնաքայքայիչ նյութերի առկայությունն կճշտեն մաքսակետերում և ներմուծողներին չեն ուղղորդի Բնապահպանության նախարարություն՝ համապատասխան տեղեկանք բերելու համար։ 

Արդյունքում՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն լինի տարեկան մոտ 1500 դիմում ներկայացնել Բնապահպանության նախարարություն՝ մաքսակետերում մի քանի օր թողնելով ապրանքները (սառնարաններ, սառցարաններ, օդորակիչներ), ինչպես նաև կազատվեն ավելորդ վարչարարությունից։