Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է «Տասսը»։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այցը աշխատանքային է` դիրքորոշումները հստակեցնելու համար։ «Փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ»։
Ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ «Ղարաբաղի հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար»։