Սերժ Սարգսյան. Հայաստանը ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին ԵՄ անդամ երկրներն են

Սերժ Սարգսյան. Հայաստանը ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին ԵՄ անդամ երկրներն են
Սերժ Սարգսյան. Հայաստանը ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին ԵՄ անդամ երկրներն են

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Ինչպես տեղեկացնում են նախագահականից, մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատեւ առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Լեհաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, քննարկումներին եւ ամփոփել արդյունքները:

«Ցանկանում եմ Ձեզ խորին շնորհակալություն հայտնել այս այցի համար Հայաստան: Ես այստեղից հեռանում եմ խորապես համոզված, որ Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցությունը կարևոր է եւ իմաստավորված: Մենք կարող ենք նաեւ հայ-լեհական երկկողմ շատ սերտ հարաբերություններ կառուցել, որի ներուժը կա»,-ասել է Կոմորովսկին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջեւ դարերի ընթացքում ձեւավորվել են ջերմ հարաբերություններ, եւ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրի Նախագահին:

Սարգսյանը ասել է նաեւ, որ Հայաստանը «իրոք, ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին Եվրամիության անդամ երկրներն են, եւ այդ ճանապարհին բարեկամների աջակցությունը չափազանց կարեւոր է»:

© Medialab.am