Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր, իրավիճակը Աֆղանստանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդի խնդիրները։ Բացի այդ, շոշափվել են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր՝ ներառյալ իրավիճակն Աֆղանստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Պեսկովը։

ԱԽ նիստի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Աղբյուր՝ Factor.am