Ես ներողություն եմ խնդրում միջազգային հանրությունից, ամոթ ինձ. Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներողություն է խնդրել՝ գրելով.

«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։

Ամոթ ինձ»:

Հիշեցնենք՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ  Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։

Այսօրվա տարածված տեսանյութում Արամ Նիկոլյանը բացատրել է իր արարքի պատճառը: