Արդյո՞ք մարդկանց տոտալ վերահսկողությունը մեղմացնում է համաճարակի տարածման հնարավորությունը. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է.

«Իրականում, օրը 15 անգամ մամայիս հետ խոսում եմ ու, թեև նա ինձ շատ մոտ է գտնվում աշխարհագրորեն, բայց խուսափում եմ նրա հետ անմիջական շփվել, քանի որ նա ռիսկային խմբում է։

Հիմա, եթե որոշում է կայացվում հետևել իմ հեռախոսազանգերին, որպեսզի, իբրև թե վերահսկվի շփման շրջանակը / իրականում չեմ շփվում, ուղղակի շատ խոսում եմ, որ չշփվեմ/, ես կփորձեմ սահմանափակե՞լ հեռախոսազրույցներս, կամ թեև ինձ վստաեցնում են, որ չեն գաղտնալսելու, ինքնագրաքննություն կատարեմ՝ չխոսեմ այն թեմաների մասին, որոնք վտանգավոր կհամարվեն/, և կաշխատեմ ոչ թե էդքան խոսել, այլ գնալ-հանդիպել, տհաճություն չզգալով, ո ր մեզ հետևում են։

Իրականում, նաև խտրական իրավիճակ է ստեղծում քաղաքաբնակների ու գյուղաբնակների միջև, օրինակ սեփական տներում ապրողներն անվերահսկելի շփվում են հարևանների հետ, իսկ բնակարաններում ապրողները՝ ոչ։

Իրականում, կոնկրետ դեղատոմս չունեմ, բայց մտորումներս ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվող կառավարության հեղինակած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների եւ թվային տեխնոլոգիաների միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Արդյո՞ք մարդկանց տոտալ վերահսկողությունը մեղմացնում է համաճարակի տարածման հնարավորությունը, եթե մենք դրսում, անմիջական փման չափանիշներն անգամ չենք պահպանում։
մենք գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ու երևի թե մի քիչ ավելի խորը մտածենք»։