Ինչ կարողության տեր են ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Գալստյանն ու իր կինը

Մի քանի օր տևած բուռն քննարկումներից հետո, քիչ առաջ հայտնի դարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի անունը՝ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյան:

Շուրջ 12 տարի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը, որը մինչ այդ պաշտոնին անցնելը հանդիսացել է ՀՀ ՊՆ ավիացիայի պետ, ավիացիայի վարչության պետ, թերևս Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից մեկն է: 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2019 թվականի հայտարարագրերում գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի անունով հայտարարագրված է 11, իսկ կնոջ՝ Նատալյա Գեննադիևնա Գալստյանի անվամբ՝ 20 անշարժ գույք:

2012-ին «Հետքի» հոդվածում օդաչու Վալերի Պողոսյանին, պնդում է, որ Ստեփան Գալստյանը մուլտիմիլիոնատեր է: 

««Ռիջ Էյրվեյս»-ը պատկանում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, սակայն գրանցված է նրա կնոջ՝ Նատալյայի անունով: Ըստ Պողոսյանի՝ նույն Գալստյանին պատկանող 2 հատ «Ան-12» և 2 հատ «Իլ-76» ինքնաթիռները նույնպես թռիչքներ են կատարում Աֆրիկայում: Այդ օդանավերի ձեռքբերման համար, նրա կարծիքով, ծախսվել է նվազագույնը 9 մլն դոլար: «Հետաքրքիր է՝ որքա՞ն է այս երիտասարդ գեներալի աշխատավարձը»,- հարց է տալիս Պողոսյանը: 

Տարբեր աղբյուրների համաձայն՝ Գալստյանների ընտանիքն է պատկանում նաեւ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Զառիթափ համայնքում, գտնվող «Գոմք» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «ՆատԷներգո 68» ՍՊԸ-ն:

Ըստ «ԷկոԼուրի», 2016-ին շահագործման հանձնված ՓՀԵԿ-ը, բնապահպանական խնդիրների աղբյուր էր: