Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատվաստվելու կորոնավիրուսի դեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ ինքը թերահավատ է։

«Ես շատ թերահավատ եմ այդ հարցում։ Դե հիմա այդպիսին եմ, ինչ արած։ Ես առողջապահության նախարարին այդ մասին ասացի, և նա հասկացավ ու ընդունեց որոշումս», -ՌԻԱ-նովոստի գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի նախագահը մանկական հիվանդանոց այցի ժամանակ։

Նա նաև ասել է, որ գարնանը նախատեսում են շուրջ 1,1 մլն մարդու պատվաստել կորոնավիրուսի դեմ։

Պատվաստումները այդ երկրում կատարելու են ռուսական «Սպուտնիկ Վ» պատաստանյութի միջոցով։