Երևանի կենդանաբանական այգու սպիտակագլուխ անգղերի մոտ հիմա ձվադրման շրջան է

Երևանի կենդանաբանական այգու սպիտակագլուխ անգղերի մոտ հիմա ձվադրման շրջան է։ Այգում առկա է 22 թև։

Սպիտակագլուխ անգղերը խոշոր գիշատիչ թռչուններ են, լեշակեր են, գրանցված են ԲՊՄՄ կարմիր ցուցակում և ՀՀ կարմիր գրքում։

Ապրում են խմբերով, բնադրվում են ժայռախորշերում, ձվադրում են տարին մեկ անգամ՝ փետրվար- մարտ ամիսներին, ածում են 1, հազվադեպ 2 ձու։ Անգղերի ազատավանդակում կան կառուցված համապատասխան բներ։ Բնադրման շրջանում նրանց տալիս են ծառի ճյուղեր, որոնք թռչուններն օգտագործում են բուն կառուցելու համար։

Թխսում են և՛ արուն , և՛ էգը հերթափոխով։ Ինկուբացիան տևում է 53-56 օր։ Ձագին խնամում են զույգով։ Նրանց սննդակարգի մեջ մտնում է տավարի կամ ձիու միսը, իսկ օրական յուրաքանչյուրին տրվում է 1 կգ։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջից։