ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը հանրահավաքից առաջ նախազգուշացրել է իր քաղաքացիներին

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշական հայտարարություն է տարածել այսօրվա հանրահավաքից առաջ։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

Հայտարարությամբ դեսպատանատունը ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տալիս լինել զգոն և խուսափել մարդաշատ վայրերից։

«Ակնկալվում է, որ ցույցեր կանցկացվեն Երևանում և Հայաստանի տարածքում, որոնք կավարտվեն մայիսի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքով: Մայիսի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվում է ցույց սկսել։

Կիրակի, մայիսի 1-ի բողոքի ակցիային նախորդող այլ ցույցեր կարող են տեղի ունենալ նաև Երևանում կամ այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք տանող ճանապարհների երկայնքով: Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։

Միջոցառման մասնակիցների, հակացուցարարների և ոստիկանների միջև առերեսումներ և բռնություններ կարող են տեղի ունենալ՝ նաև առանց նախազգուշացման: ԱՄՆ-ի քաղաքացիներին խրախուսվում է մնալ զգոն և ստուգել տեղական լրատվական միջոցները թարմացումների և երթևեկության հնարավոր խափանումների համար»,-նշված է հայտարարության մեջ: