Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել և քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդակցությունը Արցախի նախագահն անցկացրել է հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ եւ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները։

Նշվում է, որ խորհրդակցությանը ներկա են եղել նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: