Դիվանագիտական կորպուսի քվերկությամբ առաջին տեղում է ՔՊ-ն, այնուհետև՝ «Հայաստանը» և ՀԱԿ-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Էլեկտրոնային քվերակության տվյալները: Հիշեցնենք՝ այս կերպ քվեարկությանը մասնակցում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներն և նրանց ընտանիքի անդամները:

Այսպես, ըստ այդ տվյալների, 650 քաղաքացուց մասնակցել է 500 անձ: 45 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Ըստ այդ տվյալների, առաջին եռյակում են Քաղաքացիական պայմանագիրը՝ 163 ձայնով, «Հայաստան» դաշինքը՝ 135 ձայնով և ՀԱԿ-ը՝ 43 ձայնով։

Հանրապետություն կուսակցությունը ստացել է 17 ձայն, «Լուսավոր Հայաստանը»՝ 14, նույնքան էլ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը: