Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ 

«Հայաստանի իշխանությունները մեզ տեղյակ են պահել այդ հանդիպման և արձանագրության բովանդակության վերաբերյալ։ Եվ մեզ հայտարարել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այսինքն՝ միջազգային սահմանի հիման վրա։

Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սոբհանին՝ ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությանը։