Խաչատուր Քոքոբելյան. «Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցն այլեւս ավելորդ է»

Խաչատուր Քոքոբելյան. «Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցն այլեւս ավելորդ է»
Խաչատուր Քոքոբելյան. «Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցն այլեւս ավելորդ է»

«Ես առաջարկեցի, որ Ռուբեն Հակոբյանը չներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը, որովհետեւ միակ ժառանգականը մեր խմբակցությունում, այդպես ստացվեց, Զարուհի Փոստանջյանն է: Ես առաջարկեցի, դա օրակարգ չմտավ, որովհետեւ մեծամասնությունը դրան դեմ եղավ»,- այսօր «Ժառանգություն» խմբակցության նիստից դուրս գալով՝ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ եք նման բան առաջարկել՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իրավիճակից ելնելով: Որովհետեւ ես հասկացել եմ մի բան, որ բարոյական կլինի, որ «Ժառանգություն» անունով խմբակցությունը, որը ներկայացնում է «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միասնական խմբակցությունը, զուտ ելնելով իրավիճակից, նկատի ունեմ քաղաքական՝ ճիշտ կլիներ: Ես դա արել եմ ֆրակցիայի ամենաառաջին նիստի ժամանակ: Նկատի ունեմ, երբ ընտրություններից հետո մենք առաջին նիստն արեցինք, եւ այսօր էլ պնդեցի, որ պետք է ժառանգականների իրավունքը վերականգնել: Ես պարտավոր եմ բոլորի իրավունքները պաշտպանել, այդ թվում նաեւ՝ իմ»:

Ինչ վերաբերում է Խաչատուր Քոքոբելյանին խմբակցությունից հեռացնելու հարցին, նրա խոսքերով, «Ինձ խմբակցությունից հեռացնելու ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս: Բայց, բնականաբար, ես ինքս հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ մենք՝ «Ազատ դեմոկրատներս», կքննարկենք եւ հիմա կհայտարարենք, բայց կարծում եմ, որ մենք չենք ներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը, այլ կներկայացնենք «Ազատ դեմոկրատները»: Խոսքը խմբակցությունից դուրս գալու մասին չէ: Խոսքը խմբակցությունը ներկայացնելու մասին է: Խմբակցությունից դուրս գալը իրավական գնահատական է, եւ կան օրենքի հետ կապված խնդիրներ: Քիչ հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք»: Կարդալ ավելին