Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկումը

Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, գրում է Ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը:

«Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով  «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային օրակարգի մի շարք հարցերին։