Ուժեղացված ծառայություն Էջմիածնում․ միջադեպեր չեն արձանագրվել․ Տեսանյութ

Օգոստոսի 12-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Էջմիածնում։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մի քանի տասնյակ իրավախախտման դեպք, որոնց մի մասը վերաբերում էր հակահամաճարակային անվտանգության, մի մասը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։

Ուժեղացված ծառայության ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել։ Միջոցառումները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։