«Բարեբախտաբար իշխանությունը զոռբայություն չարեց, հասկացավ որ քաղաքական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»․ Արմեն Վարդանյան

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը գրել է․

«Բարեբախտաբար իշխանությունը հասկացավ իրավիճակի լրջությունը, զոռբայություն չարեց, հասկացավ որ քաղաքական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են ու որոշեց հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մյուս ճանապարհները Հայաստանը տասնյակ տարիներով հետ էին գցելու, այդ թվում նաև որոշ ուժերի երազած պուտչիստական ծրագրերը:

Հիմա թող բոլոր կուսակցությունները գնան ու պատրաստվեն ընտրություններին, ներկայացնեն իրենց ծրագրերը ընտրողներին ու փորձեն ժողովրդի կողմից իշխանություն ստանալ: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը իր իշխանությունը որոշում է ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Սա պետք է բոլոր քաղաքական ուժերի ու գործիչների համար աքսիոմա լինի, իսկ ովքեր շեղվեն էս ուղուց պետք է շատ դաժան պատժի արժանանան թե ՛ օրենքի տեսանկյունից, թե ՛ քաղաքական առումով»: