Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տուն, որտեղ տեղի կունենա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչը` ԱՄՆ – ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: