Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ հունիսի 7-ին կեսօրից հետո, 10-11-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հունիսի 7-ի ցերեկը, 10-11-ին շրջանների զգալի մասում, 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևելյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 3-5 աստիճանով, 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։