Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի բջջային հեռախոսը հանկարծակի զանգել է

Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի բջջային հեռախոսը հանկարծակի զանգել է, գրում է EADaily-ն։

Կրեմլի մամլո ծառայության կադրերում երևում է, թե ինչպես է Պուտինի ելույթի ժամանակ բարձր զանգահարում Մերկելի բջջային հեռախոսը։ ՌԴ նախագահը կանգնեցնում է ելույթը, իսկ կանցլերը ներողություն խնդրելով գրպանից հանում է հեռախոսն ու այն անջատում։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկեց քննարկել քաղաքացիական հասարակության և ոչ առևտրային կազմակերպությունների խնդիրները: Ինչպես նշել է գերմանացի քաղաքական գործիչը, սա ոչ միայն հրաժեշտի, այլեւ աշխատանքային այց է:

Աղբյուր՝ Factor.am