Հավելյալ կառույցներ ստեղծելը ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը․ Ավինյան․ Տեսանյութ

Հավելյալ կառույցներ ստեղծելը, որոնք պետք է ղեկավարեին պրոցեսը, ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով շտաբ-պետական կենտրոն ստեղծելու մասին ընդդիմադիր ուժերի առաջարկի վերաբերյալ հարցին։

«Մեր ընդդիմադիրների առաջարկները, այսպես ասած, ռազմական դրության տրամաբանությունից դուրս են եղել։ Զինված ուժերը կատարել են իրենց խնդիրները, և այն խնդիրները, որոնք ունեցել են զինված ուժերը, քաղաքական իշխանությունը, ՏԻՄ-երը, մարզպետարանները փորձել են աջակցել և լուծել՝ լինի տեխնիկայով, համապատասխան սարքավորումների ներկրմամբ և այլն: Այսինքն` այստեղ պահանջարկը ներկայացրել են ԶՈՒ-ն և ասել են, թե ինչ խնդիրներ պետք է կատարվեն: Բոլոր մնացած մարմիններն աջակցել են ԶՈՒ-ին», -ասել է Ավինյանը։

Հանրային քննարկում. Հյուրը՝ Տիգրան Ավինյան

Հանրային քննարկում. Հյուրը՝ Տիգրան Ավինյան

Posted by Լուրեր on Tuesday, November 10, 2020