Քարաթափում Լոռու մարզում. կա երկու զոհ. Տեսանյութ

Քարաթափում Լոռու մարզում. կա երկու զոհ. Տեսանյութ
Քարաթափում Լոռու մարզում. կա երկու զոհ. Տեսանյութ

ԱԻՆ հաղորդագրությունը եւ տեսանյութը ներկայացնում ենք ստորեւ։

Հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.) և մեկ տուժած (Վ.Մ., ծնված 1984 թ.):

Վ.Մ.-ն հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Վ.Մ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: