Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդասենյակ. Factor.am

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին Factor.am-ին ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին։ Նա նաև տեղեկացրեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը կայուն է։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել հունվարի 14-ից, նրա առողջական վիճակը հաշվի առնելով Դատախազությունը արտահերթ նիստի միջնորդությամբ հանդես եկավ, որի ընթացքում շուրջ 1․5 տարի անազատության մեջ գտնվող Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։