Վճռաբեկից Սահմանադրական դատարան․ Երվանդ Խունդկարյանը ՍԴ դատավորի 2-րդ թեկնածուն է

Երեկ ուշ գիշերին ավարտվել է Դատավորների ընդհանուր ժողովը, որի արդյունքներով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

ՍԴ դատավորի պաշտոնի համար առաջադրված մյուս թեկնածու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը չի ընտրվել՝ քիչ ձայներ ստանալու պատճառով։

Դատավորների ընդհանուր ժողովը երեկ ընտրել է նաև ԲԴԽ անդամ, որը Վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանն է։

Այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանի թափուր երեք պաշտոնների համար թեկնածուներից երկուսն են հայտնի՝ կառավարության թեկնածուն Վահրամ Ավետիսյանն է, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն՝ Երվանդ Խունդկարյանը։ Մնում է իր թեկնածուին առաջադրի ՀՀ նախագահը։