Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 9-ին, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 10-ին, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, նոյեմբերի 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի ցերեկը կնվազի՝ 2-4 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։