Կրակոցներ Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ

Կրակոցներ Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ
Կրակոցներ Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ

Թուրքիայում անհայտ անձը կրակ է արձակել, երբ հայկական եկեղեցում պատարագ էր մատուցվում: Այս մասին գրում է allturkey.am կայքը

Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի եկեղեցու առջև անհայտ տղամարդը հրազենով 7 կրակոց է արձակել դեպի օդ և դիմել փախուստի: Միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել, սակայն կրակոցները խուճապ են առաջացրել եկեղեցում հավաքված հայերի շրջանում: Կրակ արձակած տղամարդը դեռ չի ձերբակալվել:

Նշվում է, որ միջադեպը հետևել է Թուրքիայի ամենահայատյաց կազմակերպություններից ԱՍԻՄ ԴԵՐ-ի իրականացրած ակցիային, որի ժամանակ Իգդիրում Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» երկշաբաթերթի օրինակներ են այրվել: