Կամավոր կերպով պատվաստվեցի, որպեսզի ապահովագրվեմ կորոնավիրուսային ռիսկերից.Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։

«Արցախում արդեն ամբողջությամբ մեկնարկել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման գործընթացը, և այսօր արդեն մի քանի տասնյակ անձ է պատվաստվել, այդ թվում՝ ես:

Կամավոր կերպով պատվաստվեցի «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որպեսզի և՛ ապահովագրվեմ կորոնավիրուսային ռիսկերից (հատկապես՝ մեկուսացման ռիսկից 🙂 ), և՛ օրինակ ծառայեմ այլոց համար:

Պատվաստվելու ցանկություն ունեցող անձինք կարող են գրանցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ու շրջանային բուժմիավորումներում, իսկ հարցերի դեպքում զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 30-03 հեռախոսահամարով:

Նախարարությունը մեծապես խորհուրդ է տալիս հատկապես խոցելի խմբերին պատկանող անձանց պատվաստվել:

Առողջություն բոլորին»: