«Նրանք ակնհայտորեն երջանիկ են, եւ սա է ամենակարեւորը». Նիկոլ Փաշինյան

«Նրանք ակնհայտորեն երջանիկ են, եւ սա է ամենակարեւորը». Նիկոլ Փաշինյան
«Նրանք ակնհայտորեն երջանիկ են, եւ սա է ամենակարեւորը». Նիկոլ Փաշինյան

««Ելք» խմբակցության ղեկավարի իմ նախկին աշխատասենյակի պատշգամբից նայում եմ ԱԺ այգուն: Երիտասարդ մայրը եւ փոքրիկ որդին վազվզում են ԱԺ այգու սիզամարգին, ծառերի տակ: Շենքի ներսում ԱԺ նիստ է, բուռն քննարկումներ»:

Ֆեյսբուքում նման գրառում է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «ՀՀ վարչապետ, վարչապետի թեկնածուն մտածում է քիչ անց ունենալիք ելույթի մասին ու նայում է երիտասարդ մայրիկին ու նրա փոքրիկ որդուն:

Նրանք ակնհայտորեն երջանիկ են: Եվ սա է ամենակարեւորը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է վարչապետի ընտրության երկրորդ փուլը եւ միակ առաջադրված թեկնածուն, ինչպես նախորդ անգամ, Նիկոլ Փաշինյանն է:

Եթե նա այսօր էլ վարչապետ չընտրվի, ապա ԱԺ-ն օրենքի ուժով կլուծարվի: