Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության. Դավիթ Տոնոյան
Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:
«Եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումների: Մենք դրանց համապատասխան ձևով արձագանքել ենք: Այս ակտիվությունը պայմանավորում եմ երկկողմանի ինժեներական աշխատանքներով: Ձմռանից հետո, գիտեք, գարնանը որոշ ինժեներական աշխատանքներ են կատարվում, առաջնագիծն աշխուժանում է: Հայաստանի Զինված ուժերը շարունակում են իրենց աշխատանքը՝ ապահովելով երկրի անվտանգությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը վերահաստատեց իր այն հայտարարությունը, համաձայն որի հայկական բանակը զինվում է շատ խիստ:

«Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները»,-ասել է նախարարը: Լրագրողների հարցին, թե արդյոք այդ գործողություններով տարածաշրջանում սպառազինության բալանսը վերականգնվում է, Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության: