Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 16 հազարով

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածներին թիվը վերջին մի քանի օրերի ընթացքում ավելացել է 16 հազար 33-ով, իսկ մահերի թիվը՝ 207-ով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ, Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 2 մլն 645 հազար 783 մարդ, մահացել՝ 74 հազար 565-ը: