Գյումրիում օգոստոսի 20-ին կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է

Գյումրիում օգոստոսի 20-ին կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած  պայթյունի առնչությամբ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը:

«Ցավակցություններս եմ հայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածի հետևանքով զոհվածների հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Առուշանյանը:

Գյումրու համայնքապետարանի և «ԷվենտՏուրա» ընկերության ջանքերով մի քանի ամսից ավելի իրականացված կազմակերպչական աշխատանքների արդյունքում աննախադեպ մեծ ծավալի փառատոնի անցկացման համար ամեն ինչ պատրաստ էր, սակայն, Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածով պայմանավորված, Գյումրու համայնքապետարանը որոշել է հետաձգել միջոցառումը։