Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Մոսկվայում դիմավորել են նույն արարողակարգով

Որոշ լրատվականներ, անդրադառնալով Մոսկվայում սպասվելիք եռակողմ հանդիպմանը, մանիպուլացնում ու կեղծիք են տարածում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողակարգի վերաբերյալ։ Գրում են, թե վերջինիս ընդունել են ոչ հարիր և, իբր, ռուս պաշտոնյան հրաժարվել է վարչապետի ձեռքը սեղմել։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով երկու երկրների ղեկավարների ժամանման կադրերը, հայտնում է, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարներին ընդունել  է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և երկուսի պարագայում էլ ձեռքսեղմում չի եղել։

Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ կառավարությունից։

Մանրամասները տեսանյութում՝

Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։