Թուրքիայի քաղաքացիների՝ Արտաշատում շրջելու ու տներ ներխուժելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Թուրքիայի երկու քաղաքացիների՝ Արտաշատում շրջելու ու զինվորականների համար գումար հավաքելու պատրվակով տներ ներխուժելու լուրը չի համապատասխանում իրականությանը։

Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ձայնային հաղորդագրությունների տարածումով խուճապ չառաջացնել բնակչության շրջանում։

Տեղեկատվության ստուգման կենտրոն