70+ պապիկներն այլևս վտանգ չեն ներկայացնում. իսկ «Տաշի՞րը»… Նիկոլ Փաշինյանի իրական թիրախները կերպափոխվում են

Նիկոլ Փաշինյանի թիրախները ակնհայտորեն փոխվել են։ Նա այլևս չի անհանգստանում նրանցից, ովքեր հայտարարում են, թե մասնակցելու են ընտրություններին կամ նախաձեռնում են հերթական ծիծաղելի իմփիչմենթներ։

Բնականաբար, նրան չեն անհանգստացնում նաև 70-ն անց Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Փաշինյանի գործողությունները միանշանակ ուղղված են այն ռեսուրսային կենտրոնների դեմ, որոնք կարող են վաղը խաղի մեջ բերել իրական մրցակցի։

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու Եկեղեցու դեմ իրականացվող համակարգված քարոզչական արշավը պատահական չեն։ Դրանք նույն ռազմավարության տարբեր դրսևորումներն են՝ նպատակաուղղված ոչ թե արդեն հայտարարված խաղացողների դեմ, այլ կանխել հնարավոր աջակցությունը, որը կարող են ապահովել այս բևեռնեըը։

Եկեղեցին՝ իր ավելի քան 70 տոկոս հանրային վստահությամբ, մնում է Հայաստանի ամենառեյտինգային ինստիտուտը։

Իսկ Կարապետյանների ընտանի՞քը՝ ՀԷՑ-ի և «Տաշիրգրուպի» տնտեսական կայսրությամբ,  երկրի խոշորագույն գործատուներից մեկը՝ հատկապես Լոռու մարզում վայելելով անբեկանելի աջակցություն։

Այս կենտրոնների նույնիսկ անուղղակի աջակցությունը կարող է ամբողջությամբ փոխել առաջիկա ընտրությունների տրամաբանությունը։ Ակնհայտ է, որ այդ աջակցությունը բաժին չի հասնելու ոչ Դավիթ Համբարձումյանին, ոչ Արման Թաթոյանին, ոչ Էդմոն Մարուքյանին կամ նույնիսկ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։

Իսկ ո՞ւմ :

Գրե՛ք ձեր տարբերակը մեկնաբանություններում։

Մարի Ներսեսյան

MediaLab.am