Դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Դմիտրի Պեսկովի

Դատարանը մերժել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի՝ իր պատիվն ու գործարար համբավը պաշտպանելու վերաբերյալ հայցն ընդդեմ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի։

Չինովնիկը հայտարարել էր, որ Նավալնին կապված է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մոսկվայի Պրեսնենի դատարանում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ Նավալնիի դեմ հայցային պահանջները մերժվել են՝ մանրամասներ չներկայացնելով։

Մերժման պատճառների մասին չի հայտնել նաև փաստաբան Վալերի Արշինովան։ «Պրեսնինսկու դատարանը մերժեց մեր հայցը՝ առանց որևէ ապացույցի Պեսկովի կողմից և դատական լսումներին նրա մասնակցության»,- գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել էր՝ «հաշվի առնելով այն փաստը, որ հիվանդի հետ (նկատի ուներ Նավալնիին,-խմբ) աշխատում են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները, նա ասում է այն, ինչ իրեն թելադրում են այդ վարչության ղեկավարները» և «ավելի լավ է, եթե այդ կազմակերպությունը երկխոսություն վարի ոչ թե մեզ հետ, այլ ուղղակիորեն իր ռուս գործընկերների՝ արտաքին հետախուզական ծառայության, գլխավոր հետախուզական վարչության և այլ հատուկ ծառայությունների հետ»:

Ներկայացված հայցադիմումով Նավալնին պահանջում է Պեսկովի հնչեցրած խոսքերը ճանաչել իրականությանը չհամապատասխանող, քանի որ դրանք վարկաբեկել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Այս մասին հայտնում է Factor.am-ը: