Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա․ ՊՆ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։