ԱՊՀ տարածքում մարտահրավերները, անվտանգության սպառնալիքներն ու տարաձայնություններն աճում են. Պուտին

ԱՊՀ տարածքում մարտահրավերները, անվտանգության սպառնալիքներն ու տարաձայնություններն աճում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

«ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ուղղությունը մեր ընդհանուր եվրասիական տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանումն է։

Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին դրսից, տարեցտարի միայն աճում են: Պետք է ընդունել, ցավոք, նաեւ այն, որ Համագործակցության մասնակից պետությունների միջև նույնպես տարաձայնություններ են առաջացել։ Կարևորը, սակայն, այն է, որ մենք պատրաստ ենք և համագործակցելու ենք»,- նշել է Պուտինը: