Հայաստանում կանցկացվի սամբոյի վետերանների աշխարհի առաջնություն

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանի համաձայն՝ 2022թվականի սեպտեմբերի 17-18-ը Հայաստանում անց է կացվելու «Աշխարհի սամբոյի վետերանների առաջնությունը/տղամարդիկ/» հետևյալ տարիքային խմբերում՝ 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-65 և 65-ից բարձր։

«Առաջնությանը մասնակցության համար անհրաժեշտ է նախնական գրանցվել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով մասնակցի անձնագրի պատճենը և քաշային կարգը»,- ասված է հաղորդագրությունում։