Ասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունը

«Ասիական զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) 2020-ի» (Asian Development Outlook (ADO) 2020), Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տարեկան առաջատար տնտեսական հրապարակման համաձայն նոր թագավարակի (COVID-19) պանդեմիայի (համավարակ) ազդեցության ներքո զարգացող Ասիայում տարածաշրջանային տնտեսական աճը կտրուկ կնվազի 2020թ-ին՝ մինչ 2021թ-ին վերականգնվելը։

Զեկույցի շրջանակներում կանխատեսվում է, որ 2020թ-ին տարածաշրջանային աճը կկազմի 2.2%՝ 2019թ-ի սեպտեմբերին ԱԶԲ-ի կանխատեսված 5.5%-ից 3․3 տոկոսային կետով իջեցում։ Ակնկալվում է, որ 2021թ-ին աճը կավելանա՝ հասնելով մինչև 6.2%-ի այն ենթադրությամբ, որ բռնկումը կավարտվի և գործունեությունը կկարգավորվի։ Բացառությամբ Հոնկոնգի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Սինգապուրի, Թայբեյի, Չինաստանի ինդուստրիալ նոր տնտեսությունների՝ կանխատեսվում է, որ զարգացող Ասիայի աճն այս տարի կկազմի 2.4%՝ 2019թ-ի 5.7%-ի համեմատ՝ նախքան հաջորդ տարի 6.7%-ի հասնելը։

«Համաշխարհային համավարակի զարգացումը, ուստի և համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության հեռանկարները խիստ անորոշ են։ Աճը կարող է ավելի ցածր լինել, իսկ վերականգնումը՝ ավելի դանդաղ, քան այժմ կանխատեսում ենք։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուժեղ և համակարգված ջանքեր գործադրել՝ COVID-19-ի համավարակը զսպելու և վերջինիս ունեցած տնտեսական ազդեցությունը, հատկապես ամենախոցելիների վրա մինիմիզացնելու համար», – ասաց ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յասույակի Սավադան։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (ՉԺՀ) COVID-19-ի բռնկման պատճառով առաջին եռամսյակում արդյունաբերության, ծառայությունների, մանրածախ վաճառքի և ներդրումների ծավալների կտրուկ կրճատումը այս տարի կհանգեցնի աճի տեմպերի նվազեցման մինչև 2․3%-ի։ Աճը կվերականգնվի՝ հասնելով նորմալից բարձր 7.3%-ի 2021թ-ին՝ նախքան կվերադառնա աճի նորմալ տեմպին։ Հնդկաստանում վիրուսի տարածումը, ինչպես նաև գլոբալ վիճակի թուլացումը զսպելուն ուղղված միջոցառումները առ ոչինչ կդարձնեն հարկերի նվազեցման և ֆինանսական հատվածի բարեփոխումների օգուտները։ Կանխատեսումների համաձայն՝ 2020 ֆիսկալ տարում (ՖՏ) Հնդկաստանում աճը կդանդաղի՝ հասնելով 4.0%-ի՝ նախքան 2021 ՖՏ-ում 6.2%-ի չափով ամրապնդվելը։

Հայաստանում, տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունն արտացոլելով՝ կանխատեսվում է, որ 2020թ-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին և 2020թ-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ Ակնկալվում է, որ 2020թ-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021թ-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։ Ասիայում թուլության մեծ մասը պայմանավորված է արտաքին միջավայրի վատանալով՝ ԱՄՆ, եվրոգոտու և Ճապոնիայի արդյունաբերական խոշոր տնտեսություններում աճի ստագնացիայով կամ անկումով։

Ապրանքների և նավթի որոշ արտահանողներ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիայի երկրները, կտուժեն հումքի գների անկումից։ Ակնկալվում է, որ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար այս տարի կկազմի միջինում $35՝ 2019թ-ին մեկ բարելի համար $64-ի համեմատ։ Զարգացող Ասիայի բոլոր ենթաշրջաններում աճի թուլացում կնկատվի, որը պայմանավորված կլինի համաշխարհային թույլ պահանջարկով, իսկ որոշ տնտեսություններում՝ ներքին բռնկումների և բռնկումների զսպելուն ուղղված քաղաքականություններով։ Կտուժեն այն ենթաշրջանները, որոնք տնտեսապես ավելի բաց են, ինչպես օրինակ՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիան, կամ որոնք կախված են զբոսաշրջությունից, ինչպես օրինակ Խաղաղօվկիանոսյան ենթաշրջանը։

Ակնկալվում է, որ 2020թ-ին խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական գործունեությունը կնվազի 0.3%-ով՝ նախքան 2021թ-ին վերականգնվելը՝ հասնելով 2.7%-ի։ Զեկույցի հատուկ բաժինը թարմ տեղեկատվություն է տրամադրում այն մասին, թե ինչպիսի՞ն կլինի COVID-19-ի բռնկման հավանական ազդեցությունը զարգացող Ասիայի տնտեսությունների և այդ տնտեսությունների ոլորտների վրա։ Համավարակի համաշխարհային արժեքը կարող է տատանվել $2.0 տրիլիոնից $4.1 տրիլիոնի միջակայքում, որը համարժեք է համաշխարհային ՀՆԱ-ի 2.3%-4.8%-ի չափով կորստին։

Այս գնահատականները, որոնք թարմացնում են մարտի 6-ին ներկայացված ԱԶԲ ուսումնասիրության արդյունքները, արտացոլում են համավարակի այժմյան համաշխարհային բնույթը, զսպող քաղաքականությունների լայն կիրառությունը և ողջ աշխարհում ճամփորդությունների արգելումը, ինչպես նաև այն, թե ինչպե՞ս է բռնկումն ազդել PRC-ի գործունեության վրա։

Հարկ է նշել, որ գնահատականը հաշվի չի առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են մատակարարման խաթարումները, ընդհատված տրանսֆերտները, հրատապ առողջապահական ծախսերը և պոտենցիալ ֆինանսական խաթարումները, ինչպես նաև կրթության և տնտեսության վրա ունեցած երկարաժամկետ ազդեցությունները։ ԱԶԲ-ն հանձն է առել հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր՝ 49-ը՝ տարածաշրջանից։

Այս մասին տեղեկացնում են Ասիական զարգացման բանկի լրատվական ծառայությունից։