Ծառայողական խորհրդակցություն Պաշտպանության բանակում

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը օգոստոսի 28-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն` բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ:

Խորհրդակցության ժամանակ ի թիվս քննարկված այլ հարցերի, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, բանակի հրամկազմին են ներկայացվել պաշտպանության նախարարի  հրամանները, որոնց համաձայն՝ ԱՀ զինվորական կոմիսար, գնդապետ Մխիթար Էդուարդի Ավշառյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` ԱՀ ՊՆ համակարգում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, իսկ ԱՀ զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առստամյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր ԱՀ ՊՆ, սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը:

Այդ մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։