Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը, ժամը 19:00-ի դրությամբ, վերականգնվել է։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հուլիսի 10-ի ժամը 12:49-ի սահմաններում Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ: